ՀՀ խաղաղապահ ստորաբաժանումը կվերատեղակայվի Քաբուլում

ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորությամբ մայիսի 12-ից 13-ը Գերմանիայի Պոտսդամ քաղաքում մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ISAF առաքելության Հյուսիսային հրամանատարությանը ուժեր տրամադրող երկրների ռազմաքաղաքական պլանավորման համաժողովին:

Ստորագրվել է հայկական խաղաղապահ ստորաբաժանումը Քաբուլում վերատեղակայման խնդիրները կարգավորող համաձայնագիրը

Ստորագրվել է հայաստանյան խաղաղապահ ստորաբաժանումը Քաբուլում վերատեղակայման խնդիրները կարգավորող համաձայնագիրը

Համաժողովին քննարկվել են Աֆղանստանում 2015-ի հունվարից մեկնարկող ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության պլանավորմանն առնչվող հարցեր: Համաժողովին մասնակցող 19 երկրներ համաձայնեցրել են Աֆղանստանի հյուսիսում ստեղծվելիք հրամանատարության կառուցվածքի, զորային պլանավորման և ապահովման հայեցակարգը: Հայաստանյան կողմը Հյուսիսային հրամանատարության ղեկավար պետություն հանդիսացող Գերմանիային վերահաստատել է «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցելու հանձնառությունը:

Համաժողովի շրջանակներում Լևոն Այվազյանը և ԳԴՀ ՊՆ ռազմավարության և գործողությունների դեպարտամենտի ղեկավար, դերծովակալ Թոմաս Յուգելը ստորագրել են հայաստանյան մեկ խաղաղապահ ստորաբաժանումը Քաբուլի Քեմփ Քասաբա զինավանում վերատեղակայման և ապահովման խնդիրները կարգավորող միջգերատեսչական տեխնիկական համաձայնագիրը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *