ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով՝ Ռուսաստանի նախագահի՝ ռազմատեխնիկական հարցերով օգնական է նշանակվել Վլադիմիր Կոժինը, որն ընդգրկված է այն անձանց ցուցակում, որոնց նկատմամբ ԱՄՆ-ն կիրառում է վիզային ու ֆինանսական պատժամիջոցներ՝ կապված Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշման հետ:
Կոժինը նախկինում՝ 2000 թվականից, զբաղեցնում էր Ռուսաստանի նախագահի գործերի կառավարչի պաշտոնն ու զբաղվում էր երկրի նախագահի, կառավարության ու խորհրդարանի նյութատեխնիկական ու սոցիալական ապահովման գործերով: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:
Պուտինի մեկ այլ հրամանգրով՝ Ռուսաստանի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ ու ներքին զորքերը հրամանատար է նշանակվել Վիկտոր Զոլոտովը, որը մինչ այդ պաշտոններ է զբաղեցրել Պահպանության դաշնային ծառայությունում ու Ներքին գործերի նախարարությունում, մասնավորապես 2013-ի սեպտեմբերին նշանակվել է ՌԴ ներքին զորքերի հրամանատարի տեղակալ: