Իրանը պատրաստվում է իր նոր անօդաչուի թռիչքային փորձարկումներին

Իրանը նախաձեռնել է դեռևս 2011-ին իրեն անցած ամերիկյան Q-170 անօդաչու թռչող սարքի հիմքի վրա ստեղծված սեփական անօդաչուի թռիչքային փորձարկումները։ 

RQ-170 անօդաչու թռչող սարքի հիմքի վրա ստեղծված իրանական անօդաչու

RQ-170 անօդաչու թռչող սարքի հիմքի վրա ստեղծված իրանական անօդաչու

Այս մասին հաղորդում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։

Համաձայն աղբյուրի՝ իրանական արտադրության այս ԱԹՍ-ն ներկայացրել են վերջերս կայացած ռազմական ցուցահանդեսի ընթացքում։ Հենց սույն ցուցահանդեսի ժամանակ էլ Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի օդատիեզերական ուժերի ներկայացուցիչը մանրամասնել է՝ ԱԹՍ-ի վերգետնյա փորձարկումներն ավարտել են, լավ արդյունքներ են գրանցել, հերթը թռիչքային փորձարկումներինն է։ Ներկայացուցիչն ընդգծել է՝ իրանցի ինժեներներին հաջողվել է ոչ միայն նույնությամբ վերարտադրել ԱԹՍ-ի բաղադիչները, այլև վերջինիս կոշտ սկավառակում ամփոփված կարևոր տեղեկությունները։

RQ-170 ԱԹՍ-ն ու դրա իրանական մակետները՝ ցուցահանդեսի ժամանակ

RQ-170 ԱԹՍ-ն ու դրա իրանական մակետները՝ ցուցահանդեսի ժամանակ

 

Նա նաև խոստովանել է՝ ամերիկյան ԱԹՍ-ի իրանական տարբերակն ունակ է կատարել ոչ միայն հետախուզական, այլև մարտական գործողություններ հակառակորդի թիկունքում։ Ներկայացուցչի խոսքերով՝ անօդաչուն կրում է հականավային հրթիռներ։

Հիշեցնենք, որ 2011-ի դեկտեմբերին Թեհրանը հայտարարել էր՝ կարողացել են որսալ ամերիկյան ուժերին պատկանող անօդաչու թռչող սարք, որն էլ առանց թույլտվության մուտք է գործել Իրանի օդային տարածք։ Ավելին, իրանցիներին հաջողվել էր անօդաչուն առանց վնասնելու իջեցնել անապատային վայրում, ինչը թույլ էր տվել կազմակերպել դրա հետագա ուսումնասիրությունները։ ԱՄՆ-ն էլ իր հերթին վկայել էր՝ իրականում ԱԹՍ-ն անսարքության հետևանքով է անցել Իրանի օդային տարածքով՝ պահանջելով անհապաղ վերադարձնել այն։ Իրանական կողմը հրաժարվել էր կատարել ԱՄՆ-ի պահանջը։

Հավելենք, որ RQ-170 Sentinel անօդաչուի ստեղծողն ամերիկյան Lockheed Martin ընկերությունն է։ Անօդաչուի անվան R տառը նշանակում է՝ այն նախատեսված է հետախուզության համար, իսկ Q տառը խորհրդանշում է՝ անօդաչու սարք է։ Այն սկսել են շահագործել 2007-ից։ ԱԹՍ-ի հիմնական շահագործողն ամերիկյան զինուժն է։ Այն ունի 4.5 մ երկարություն, թևերի բացվածքը՝ 20 մ, բարձրությունը՝ 2 մ, թռիչքի բարձրությունը՝ 15 240 մ։ ԱԹՍ-ն պատկանում է այսպես կոչված «թռչող թև» անօդաչուների ընտանիքին։

One response to “Իրանը պատրաստվում է իր նոր անօդաչուի թռիչքային փորձարկումներին

  1. Pingback: Հակառակորդի ԱԹՍ-ներ «առևանգելու» ձևերը ներկայացված են համացանցում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *