Պաշտպանության բանակի հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի մասնակցությամբ Հադրութում անցկացվել է արտագնա ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում իրականացված և իրականացվող գործընթացների քննարկմանը:
Միավորման հրամանատարն ըստ ուղղությունների ներկայացրել է ենթակա զորամասերում և առանձին ստորաբաժանումներում կատարված աշխատանքների ընդհանուր բնութագիրը, ապա անդրադարձել է հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղիներին:
Քննարկվող հարցերի շուրջ իրենց նկատառումներն են ներկայացրել նաև զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարներն ու համապատասխան ուղղությունների պատասխանատուները:
Ծառայողական խորհրդակցությունը եզրափակվել է ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ամփոփիչ խոսքով: ՊԲ հրամանատարը կարևորել է բանակի վարչության աշխատանքը տեղերում, որը պետք է կրի ինչպես վերահսկողական, այնպես էլ օժանդակիչ բնույթ: