«Բոինգը» նոր թեթև ուղղաթիռը է ուղարկել սերիական արտադրության

Ամերիկյան Բոինգ ընկերության Boeing AH-6i Little Bird թեթև գրոհիչ-հետախուզական ուղղաթիռն արդեն ուղարկվել է սերիական արտադրության, իսկ առաջին օրինակը կատարել է առաջին 20 րոպեանոց թռիչքը: Այս մասին հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը:

Ընդ որում՝ Բոինգն արդեն 2013-ի նոյեմբերին պայմանագիր էր կնքել արտասահմանյան անհայտ պատվիրատուի հետ, որին էլ պիտի փոխանցի ուղղաթիռները: Ենթադրվում է, որ դրանց քանակը պիտի լինի 24 միավոր:

AH-6 ուղղաթիռը՝ ամբողջովին սպառազինված

AH-6 ուղղաթիռը՝ ամբողջովին սպառազինված

Նոր ուղղաթիռը նախագծվել է ամերիկյան զինված ուժերում երկար ժամանակ կիրառված OH-6 Cayuse թեթև ուղղաթիռների հիմքի վրա: AH-6i-ը ուղղաթիռի արտահանվող տարբերակն է, իսկ ամերիկյան զինված ուժերի համար նախատեսված տարբերակն ունի AH-6S անվանումը:

Ուղղաթիռի ամբողջ երկարությունը պտուտակների հետ 9,95 մետր է, իսկ պտուտակների շառավիղը՝ 8,33 մետր, ինչի շնորհիվ AH-6i-ն ավելի արագ է ու աննկատ: Նրա վրա տեղադրված է 600 ձիաուժանոց շարժիչ, որը 1,6 տոննա առավելագույն թռիչքային զանգվածով ուղղաթիռի համար ապահովում է 280 կմ/ժ առավելագույն արագություն: Ուղղաթիռի կարող է մարտական առաջադրանքներ կատարել մինչև 430 կմ հեռավորության վրա:

Ուղղաթիռը զինված է 30 մմ թնդանոթով, ինչպես նաև 2 միավոր 12,7 կամ 7,62 մմ գնդացիրներով: Ուղղաթիռն իր թևերին կրում է նաև «օդ-մակերևույթ» տեսակի կառավարվող հրթիռներ ու 70 մմ կառավարվող կամ չկառավարվող հրթիռների բլոկներ:

Բոինգն իր նոր ուղղաթիռը ապահովել է ծրագրային ապահովմամբ, որը կիրառվում է նաև Boeing AH-64E Guardian ուղղաթիռների վար, ինչի շնորհիվ վերջիններս հնարավորություն ունեն ղեկավարել մի քանի անօդաչու թռչող սարքերի միաժամանակ, ինչպես նաև նրանցից ստանալ ու նրանց հաղորդել տեղեկություններ։

Բոինգ ընկերությունը նախատեսում է, որ տարբեր երկրների կարող է վաճառել մինչև 700 AH-6i Little Bird ուղղաթիռ, իսկ ԱՄՆ-ում այս ուղղաթիռները փոխարինելու են MD 500 ու AH-1 Cobra ուղղաթիռներին, որոնք «իրենց դարն ապրել են»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *