Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. մայիսի 6

Ուկրաինական ուժային կառույցներն ուղղաթիռների և զրահամեքենաների աջակցությամբ մայիսի 2-ին գրոհել են Սլավյանսկ քաղաքը, որը վերջին օրերին ռուսամետ ուժերի վերահսկողության ներքո էր։ Մարտերի ժամանակ Սլավյանսկում ռուսամետ ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է վայր գցել ուկրաինական 3 Մի-24 ուղղաթիռներ, վնասել և ոչնչացրել մեկական Մի-8 ուղղաթիռ։

Ինքնապաշտպանական ուժերը հայտնել են նաև իրենց շարքերում և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին։

Կիևի իշխանություններն այս գրոհից հետո նմանատիպ փորձեր են արել նաև այլ ուղղություններով, մասնավորապես Կրամատորսկում, ինչի արդյունքում արդեն մի քանի օր է, ռուսամետ ուժերի վերահսկողության տակ բնակավայրերում մարտեր են տեղի ինքնապաշտպանական ուժերի և ուկրաինական ուժային կառույցների միջև։

Օդեսայում ռուսամետ և ուկրաինամետ ուժերի միջև բախումների հետևանքով զոհերի թիվն հաշվվում է տասնյակներով։

Իրավիճակի և զարգացումների մասին տեղեկությունները բավական իրարամերժ են. ուկրաինական և ռուսական կողմերի տվյալները զգալի տարբերվում են։

Ամեն դեպքում, Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակին օպերատիվ հետևելու համար առաջարկում ենք թարմացվող լրահոսը՝

14։00-ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի-Մունն առաջարկել է սեփական թեկնածությունը՝ որպես միջնորդի, Ուկրաինայում ճգնաժամը լուծելու գործընթացում։ Նա կոչ է արել Ուկրաինայի ներկայիս իշխանություններին, ԵՄ-ն, ԱՄՆ-ին խնդիրը լուծել բացառապես խաղաղ պայմաններում։ Կի-Մունը նաև վկայել է՝ եթե իրավիճակը վատթարանա, հարկ կլինի հարկադրել կողմերին կատարելու 2014-ի ապրիլի 17-ին Ժնևում կնքված համաձայնագրի պայմանները, այն է՝ անհրաժեշտ է զինաթափել Ուկրաինայի տարածքում բոլոր գործող զինված, ապօրինի խմբավորումները։

13։00-Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ երկրի արևելյան շրջաններում «հակաահաբեկչական գործողություններ» իրականացնելու արդյունքում սպանվել են 30 «ահաբեկիչներ», Ուկրաինայի 4 զինծառայող զոհվել է, 20-ը՝ վիրավորվել։ Ավակովի խոսքերով՝ ինքնապաշտպանների ջոկատների շարքում են Ղրիմի բնակիչներ, ռուսներ, չեչեններ։ Բացի այդ, ներքին գործերի նախարարն ընդգծել է՝ իրենց ուղղաթիռներից մեկը վթարային վայրէջք է կատարել, օդաչուները ողջ են։

12։20 ” Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովն աշխատանքից հեռացրել է Օդեսայի շրջանի  ղեկավար Վլադիմիր Նեմիրովսկուն։ Նրա փոխարեն նշանակվել է Իգոր Պալիցը։

***

12։10 ” Ուկրաինայի արևելքում գործողությունների հետ կապված Ուկրաինայի գերագույն ռադան այսօր փակ նիստ է հրավիրել, տեղեկացնում է ուկրաինական «Ունիան» գործակալությունը։

***

12։05 ” ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի տեղեկություններով՝ Սլավյանսկում գործողությունների հետևանքով սպանվածների թիվը կազմում է 10 հոգի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *