Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան զորամասերից մեկում մկրտության արարողություն է կազմակերպվել։ Մկրտվել է 18 զինծառայող։
18 զինծառայողներն ապրիլի 28-ին զորամասի հոգևոր սպասավոր բարեշնորհ Ավետիս սարկավագ Ասատրյանի առաջնորդությամբ մեկնել են Մարտակերտի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցի։
Վերջիններս Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ` Տեր Բարսեղ քահանա Անդրյանի ձեռամբ և Վոլոդյա սարկավագ Նաջարյանի և Նարեկ սարկավագ Պետրոսյանի մասնակցությամբ մկրտվել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբազան ավազանում, տեղեկացնում է ՀՀ հոգևոր առաջնորդության կայքը։