Հայաստան է ժամանել ՌԴ ԶՈւ պատվիրակությունը

Ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը:

Հայաստանի և Ռուսաստանի դրոշները

Հայաստանի և Ռուսաստանի դրոշները

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել ուժերի և միջոցների համատեղ կիրառման և համաձայնեցված ռազմավարական պլանավորման մեթոդիկայի որոշման, զինված ուժերի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պլանավորման հարցերի համատեղ քննարկման, ինչպես նաև պաշտպանության ռազմավարական վերանայման շրջանակներում խորհրդատվություն տրամադրելու նպատակով:

Հայկական կողմից ապրիլի 28-ին բանակցություններին մասնակցել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության, ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ և ռազմավարական պլանավորման վարչությունների ղեկավար կազմը և համապատասխան մասնագետներ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *