ԱՄՆ-ի ռազմական ծախսերը 3 անգամ գերազանցում են ՆԱՏՕ-ի անդամ-երկրների ծախսերը միասին

Հյուսիսատլանտյան  դաշինքը հայտարարել է ՆԱՏՕ-ի անդամ-երկրներում Ռազմական ուժերի քանակի մասին։

Հայտնում են, որ Դաշինքի զորքերի ընդհանուր թիվը կազմում է 3,5 մլն մարդ, այն դեպքում, երբ  ԱՄՆ Ռազմական ուժերի թիվը սկսվում է 1,4 մնլ զինծառայողից։  Թուրքիայի ԶՈւ-ը սկսվում է 720 հազարից  և 420 հազարը քաղաքացիական անձնակազմից։

Ֆրանսիայի բանակը սկսում է 227 հազար զինծառայողներից, Գերմանիայինը՝ մոտ 205 հազարից, Մեծ Բրիտանիայինն ու Իսպանիայինը՝ 192 հազարից, Հունաստանինը՝ 124 հազարից, իսկ Լեհաստանինը՝ 100 հազար։

Եվրոպայի տարածքում գտնվող Դաշինքի զինծառայողների թիվը 2,27 մլն է կազմում, Հյուսիսային Ամերիկայում՝ մոտ 1,5 մնլ։

Հայտնում են նաև, որ ռազմական ծախսերը Դաշինքի անդամ-երկրներից ամենաշատը ԱՄՆ-ին է։ Դաշինքի մնացած 27 երկրների ծախսերը չեն գերազանցում ԱՄՆ-ի ռազմական ծախսերի մեկ քարորդ մասը։

2011 թվականին ԱՄՆ-ի ռազմական ծախսերը կազմել են 731,9 մլրդ դոլար, Մեծ Բրիտանիայինը՝ 63,6 մլրդ դոլար, Ֆրանսիայինը՝ 53,4 մլրդ դոլար, Գերմանիայինը՝ 30,2 մլրդ դոլար, Թուրքիայինը՝ 14,5 մլրդ դոլար, Իսպանիայինը՝ 14 մլրդ դոլար, Նիդերլանդներինը՝ 11,3 մլրդ դոլար, Լեհաստանինը՝ 10 մլրդ դոլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *