Ավստրալիան պատրաստվում է դուրս բերել իր զորքերն Աֆղանստանից մինչեւ 2013 թվականը: Այս մասին հայտնել է Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գալլարդը Կանբեռայում, «Ավստրալիայի ռազմավարական կենտրոնում» կայացած իր ելույթի ժամանակ: Վարչապետը զորքերի դուրս բերումը պայմանավորել է այն հանգամանքով, որ նրանք իրենց նպատակին հասել են, և այլևս ոչինչ չի խոչընդոտում երկրից զորքերի դուրս բերմանը: Որպես հիմնավորվում ներկայցվում է, որ կոալիցիոն զորքերը, ոչնչացնելով Ալ Ղաիդայի առաջնորդ Բեն Լադենին ինչպես նաեւ, մյուս կարեւոր թիրախներին, կարողացել են նվազեցնել իրավիճակի սրությունը Աֆղանստանում:
«Մենք ունենք ռազմավարություն, ինչպես նաեւ ժամանակ այն իրականացնելու համար: Պատերազմը արդյունավետ էր, եւ այն պատերազմներից էր, որն ունի ավարտ»:
Ավստրալիան Աֆղանստանում ունի մոտ 1550 զինվորից բաղկացած զորախումբ, որը ՆԱՏՕ-ին չանդամակցող երկրների մեջ ամենամեծն է: Ավստրալական զինվորների առաջադրանքն է սովորեցնել եւ մարզել Աֆղանստանի Ազգային Բանակը, որպեսզի այն կարողանա ապահովել աֆղանական Ուրուզգան մարզի անվտանգությունը:
Ջիլլարդը նշել է, որ սպասում է Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայի հրամանին, ըստ որի աֆղանական զորքերն արդեն պատրաստ են ապահովել ինչպես Ուրուզգանի, այնպես էլ այլ մարզերի անվտանգությունը, որից հետո էլ Ավստալիան իր զորքերը դուրս կբերի երկրից։ Զորքերի դուրս բերումը կավարտվի մոտավորապես 12-18 ամսվա ընթացքում՝ այսինքն գործընթացը կավարտվի 2013 թվականին:
Ի սկզբանե նախատեսված էր, որ Ավստրալիան դուրս կբերի իր զորքերը 2014-ին, սակայն վարչապետը կարծում է, որ նրանք ունակ են իրենց վրա դրված առաջադրանքները կատարել նախտեսվածից ավելի շուտ:
Ավստրալիան զորք ուղարկեց Աֆղանստան 2001 թվականին՝ ունենալով քաղաքական եւ հասարակական աջակցություն երկրում, սակայն հետագայում իրավիճակը փոխվեց՝ ավստրալական զորքը այս ընթացքում տվեց 32 զոհ, ինչը հասարկության մեջ դժգոհությունների առիթ հանդիսացավ:
Զորքերի շուտ դուրս բերման մասին կարծիք է հայտնել Ավստրալիայի ընդդիմության ներկայացուցիչ, սենատոր Ջորջ Բենդիսը: Նա նշել է, որ զորքերի դուրս բերումը կապված է 2014 թվականին Ավստրալիայում կայանալիք դաշնային ընտրությունների հետ. վարչապետի գլխավորած «Լեյբորիստական» կուսակցությունը երկրում ունի շատ ցածր վարկանիշ, իսկ զորքերի շուտ դուրս բերումը բնականաբար կօգնի Ավստրալայի իշխանություններին քաղաքական պայքարում: Նա ամոթալի է անվանել իշխանության այս քայլը՝ համարելով, որ այն անբարո է, քանի որ ավստրալական զորքերը, 12 տարի Աֆղանստանում լինելով եւ ունենալով մոտ 30 զոհ, առանց առաջադրանքները լիարժեք կատարելու դուրս են բերվում ներքաղաքական նկատառումներից ելնելով:
Այս մասին կարծիք է հայտնել նաեւ ընդդիմության առաջնորդ Թոնի Աբբոթը, ով հայտարարել է, որ աջակցում եւ ողջունում է զորքերի դուս բերումը Աֆղանստանից, եւ որ նա ոչ մի հիմք չունի մտածելու, որ զորքերը իրենց վրա դրված հանձնարարությունը չեն կարողանա նախատեսվածից շուտ ավարտել, ինչպես նշում են իշխանությունները: