Արևելյան շրջանն ամենամեծն է Ռուսաստանում, որտեղ էլ վերջին օրերին տեղի են ունենում ՀՕՊ զորավարժություններ։
С-300 զենիթային հրթիռային համակարգերը զորավարժությունների ժամանակ Բուրիատիայում գտնվող Արևելյան շրջանի փորձադաշտում առաջին անգամ կրակել են ցածր բարձրության վրա թռչող թևավոր հրթիռների վրա։ Հրթիռներն էլ արձակվել են թողել Ту-95МС ստրատեգիական ռմբակոծիչներից ։
Սա առաջին անգամն է, երբ С-300 համակարգով թևավոր հրթիռներ են ոչնչացվում։ Նախկինում, դեռ 1995 թվականին համակարգը հաջողությամբ փորձարկվել էր Ռ-11 օպերատիվ-տակտիկական հրթիռը ոչնչացնելիս։