Ադրբեջանի զինուժը հաղորդում է առաջնագծում վիրավորի մասին

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Էլնուր Ալի օղլու Մեջիդովն ապրիլի 23-ի երեկոյան ժամերին առաջնագծի Ֆիզուլու հատվածում, համաձայն ադրբեջանական վարկածի, մարտական հերթապահություն կատարելիս հրազենային վնասվածք է ստացել «հայկական գնդակից»։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է այս տեղեկությունը՝ հավելելով, որ տուժած զինծառայողին տեղափոխել են հոսպիտալ։

Նկատենք, որ սա ադրբեջանական զինուժի՝ 2014-ի ապրիլ ամսվա ընթացքում հաղորդած արդեն 12-րդ վիրավորն է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *