Թուրքիայի պաշտպանության նախարարությանը կից ռազմարդյունաբերական քարտուղարության նոր ղեկավար է նշանակվել Իսմաիլ Դեմիրը, ով երկար տարիներ աշխատել է «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունում։
Իսմաիլ Դեմիրը նոր պաշտոնին է նշանակվել ապրիլի 12-ին։
DefenseNews-ի տվյալներով՝ Դեմիրը ներկայացնում է Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի շրջապատը և նրա նշանակումով Էրդողանն ավելի մեծ վերահսկողություն է տանում երկրի ռազմարդյունաբերական ոլորտում։
Դեմիրը ավիացիոն ինժեներ է, կրթություն է ստացել Միացյալ Նահանգներում։ Երկար տարիներ եղել է «Թուրքիայի ավիաուղիներին» պատկանող և ընկերության տեխնիկական հարցերով զբաղվող THY Teknik-ի ղեկավարը։
Նշենք, որ Դեմիրը փոխարինել է Մուրադ Բայարին, ով Թուրքիայի ռազմարդյունաբերության քարտուղարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր շուրջ 10 տարի։