Ռուսական ռազմաբազայում զորավարժություններ են

Հայաստանում ռուսական ռազմաբազայի հրթիռային և հրետանային զորքերը դաշտային պայմաններում հրթիռային հարվածների և հրետանային կրակի կառավարման համատեղ վերապատրաստական մարզումների ավարտական փուլն են անցկացնում Ալագյազի կրթաուսումնական համալիրում։ Մարզումներում ներգրավված են ավելի քան 400 զինծառայող և մոտ 100 միավոր հրետանային, ռազմական և հատուկ զինատեխնիկա։

Վարժանքների ժամանակ օգտագործվելու են «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային համակարգերը, «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, ականանետեր և «Կոնկուրս» հակատանկային կառավարվող հրթիռներ։ Կրակը վարվելու է ինչպես միայնակ, այնպես էլ խմբային թիրախների ուղղությամբ։

Դաշտային ելքի շրջանակներում ռուսական հրետանավորները տեղակայման վայրից մինչև Ալագյազ 100 կիլոմետրանոց երթ են կատարել, որի ընթացքում կատարելագործել են տեղանքի «վարակված» հատվածների հաղթահարման չափորոշիչները, դիվերսիոն խմբերի և պայմանական թշնամու օդային հարձակման ժամանակ գործողությունների հերթականությունը։ Պարապմունքների ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել նավիգացիոն սարքավորումների հաշվարկների աշխատանքներին, հրետանային բալիստիկ կայանին, հիրոկողմնացույցին, կապի միջոցներին, հետախուզություն կատարելու մեթոդաբանությանը, թշնամուն ոչնչացնելու ժամանակ հրամանատարների գործողությունների հերթականությանը՝ հաշվի առնելով տեղանքն ու կլիմայական պայմանները, հրետանային կրակի կարգավորմանը։

Կրակային դասակի զինծառայողները մշակել են կրակային դիրքերի ընտրությունը, իրենց սարքավորումներն ու թաքստոցները, փակ կրակային դիրքերից իրենց աշխատանքները, գաղտնի տեղափոխությունն այլընտրանքային /պահեստային/ կրակային դիրք։

Ամբողջ ձմեռային ուսուցման ժամանակահատվածում հակահրետանայինների հետ անց է կացվել ավելի քան 10 մարտավարական զորավարժություն մարտական կրակոցների հետ զուգահեռ, այդ թվում նաև գիշերային ժամերին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *