«Տեխնոլոգիաները մեքենաշինությունում 2012». Հայաստանի ՊՆ-ն հետաքրքրվել է նոր տեխնոլոգիաներով

ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է մասնակցել «Տեխնոլոգիաները մեքենաշինությունում 2012» 2-րդ համաժողովին, որը տեղի կունենա հունիսի 27-ից մինչև հուլիսի 1-ը։ Այս մասին հաղորդում է համաժողովի կայքը։

Կայքի հաղորդմամբ մեր երկրի պատվիրակությունը մտադիր է սպառազինություն ձեռք բերել։ Առաջնահերթությունների շարքում են հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները, սակայն մեր պատվիրակությունը հետաքրքրված է նաև այլ զինատեսակներով։

Հայաստանում ՀՕՊ և ՌԷՊ համակարգերի ամբողջական արտադրություն չկա, սակայն մեր ռազմաարդյունաբերական ընկերությունները վաղուց են զբաղվում այդ համակարգերի արդիականացման և առանձին հանգույցների արտադրությամբ ու արտահանմամբ։ Մասնավորապես հայտնի է, որ Հայաստանում արդիականացում են անցել հայկական բանակի «Ս-125», «Կռուգ», «Ս-300» և «Օսա» զենիթահրթիռային համակարգերը։ Համաժողովում Պաշտպանության նախարարությունն ակնկալում է ծանոթանալ շուկայի նորույթներին և պայմանավորվածություններ ձեռք բերել նոր տեխնոլոգիաներ ներկրելու համար, իսկ այ սեփական արտադրության նմուշներ մեր երկիրը չի ներկայացնելու։

Աղբյուրը։

One response to “«Տեխնոլոգիաները մեքենաշինությունում 2012». Հայաստանի ՊՆ-ն հետաքրքրվել է նոր տեխնոլոգիաներով

  1. Pingback: Մեկնարկել է «Տեխնոլոգիաները մեքենաշինությունում-2012» համաժողովը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *