Հնդկաստանը պատրաստվում է իր առաջին միջմայրցամաքային հրթիռի փորձարկմանը

Հնդկաստանը պատրաստվում է սեփական արտադրության  առաջին միջմայրցամաքային «Ագնի-5»  հրթիռի փորձարկմանը։ «Հինդուստան թայմս» թերթը հայտնում է, որ նախատեսվում է հրթիռը փորձարկել արևելյան նահանգի Օրիսսա շրջանի հրթիռային կենտրոնից ապրիլի 18-24 ընկատ հատվածում։  Նավերի հրամանատարությանը զգուշացվել է, որպեսզի այդ ժամանակահատվածում խուսափեն հայտնվել Հնդկական օվկիանոսի վերոհիշյալ տարածքում։ Համաձայն հրատարակչության՝  «Ագնի-5»-ի բարեհաջող փորձարկումից հետո Հնդկաստանը կհավասարվի Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Չինաստանին, քանի որ միայն այդ երկրներն ունեն միջմայրցամաքային տեսակի զենք։

Առաջին փորձարկման ժամանակ հրթիռը բաց կթողնեն մաքսիմալ 5 000 կմ հեռավորության վրա։ Եթե ամեն ինչ նախատեսվածի պես լինի, ապա եռաստիճան ամրության փորձարկումից հետո «Ագնի-5»-ը երեք տարվա ընթացքում կուղարկեն հնդկական ԶՈւ-ի ատոմային սպառազինություն, որը վահանի դեր է կատարում  հավանական թշնամու ատոմային հրթիռներից պաշտպանվելու համար։ Հավանական թշնամի ասելով՝ ի նկատի ունեն Չինաստանին։

«Ագնի-5»-ի  քաշը հասնում է 50 տոննայի, երկարությունը՝ 17,5 մ, տրամագիծը՝ 2 մ, ատոմային մարտագլխիկը կշռում է 1 տոննա։ Հրթիռը կարող է ունենալ նաև բաժանվող մարտակագլխիկներ, որոնք անհատական համակարգերի օգնությամբ կարող են միանգամից մի քանի թիրախ  ունենալ և կեղծ մարտագլխիկների շնորհիվ անցնել ՀՀՊ-ն։

Նմանատիպ հրթիռներ արդեն կան Չինաստանի ազգային-ազատագրական բանակի «երկրորդ հրետանու» սպառազինությունում։ Ըստ հնդկական տեղեկությունների՝ Չինաստանն այդպիսի հրթիռներ է տեղադրում դիրքային տարածքներում, ինչպիսիք են Տիբեթն ու Սինցզյան-Ույգուրսկը՝ ՉԺՀ-ի ինքնավար շրջանը։ Չինաստանը հրթիռային հորաններ է կառուցում Կարակումի լեռնացքի շրջանում, որտեղից հեշտությամբ հրթիռները կարող են հասնել հնդկական հյուսիսային և կենտրոնական նահանգներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *