ԱՄՆ-ում դադարեցվել են Fire Scout անօդաչուների թռիչքը

ԱՄՆ-ում դադարեցվել են MQ-8B Fire Scout անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) թռիչքները, քանի որ անցյալ շաբաթվա ընթացքում կործանվել է երկու անօդաչու սարք։ Ինչպես հայտնում է Flightglobal-ը, Fire Scout-ի մեկը վնասվել է սույն թվականի մարտի 30-ին Արևմտյան Աֆրիկայի ափերի մոտ վայրեջքի ժամանակ, իսկ երկրորդը կործանվել է ապրիլի 6-ին Աֆղանստանում։ Հայտնի չէ, թե երբ են վերականգնվելու ԱԹՍ-ի թռիչքները։

Fire Scout-ի արագությունը կարող է հասնել 213 կմ/ժ, գործողության հեռավորությունը՝ 200 կմ։ ԱԹՍ-ն 272 կգ քաշով ունակ է օդում մնալ մինչև ութ ժամ։ ԱՄՆ ռազմաօդային ուժերը մտադիր են 168 հատ MQ-8B անօդաչու սարքերով զինվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *