Վրաստանը փորձարկել է սեփական արտադրության անօդաչուն

Վրաստանը հայտարարել է, որ  անօդաչու սարքերի սեփական արտադրություն է սկսել և որ առաջին անօդաչուն կփորձարկեն մոտ օրերս։  Վրաստանի ռազմաարդյունաբերական ընկերությունները Միխեիլ Սահակաշվիլիին են ներկայացրել սեփական արտադրության առաջին անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ)։ Սահակաշվիլին անձամբ մասնակցել է նոր ԱԹՍ-ի փորձարկմանը։ Վրացական առաջին ԱԹՍ-ն փորձարկումից հետո համարվել է հաջողված ։

ԱԹՍ-ի առավելագույն արագություն 160կմ/ժ է։ Աշխատանքային նվազագույն բարձրությունը 100 մետր է, առավելագույնը` 3000 մ։ Սարքը կարող է օդում մնալ ութ ժամ։ ԱԹՍ-ի վրա ֆոտոխցիկ և  ինֆրակարմիր ու ջերմային հսկողական համակարգեր կան։

Նշվում է, որ անօդաչուն կարող է ցանկացած եղանակային պայմաններում թռիչքներ կատարել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *