ՊՆ-ից հաստատեցին պաշտոնանկությունների մասին լուրերը

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լրատվության բաժնի պետ Մուշեղ Աղեկյանը Razm.info-ի հետ զրույցում հաստատեց մամուլում շրջանառվող լուրերը, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքից ազատել է ՀՀ ԶՈՒ ԳՇ ռադիոէլեկտրոնային պայքարի զորամասի հրամանատար, գնդապետ Կամո Գրիգորյանին, ՀՕՊ զորքերի պետ, գնդապետ Նիկոլայ Բաբայանին և կազմզորահավաքային վարչության պետի տեղակալին:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչով են պայմանավորված պաշտոնանկությունները՝ Մուշեղ Աղեկյանն ասաց. «Ամեն շաբաթ տասնյակ մարդիկ նշանակվում, ազատվում են պաշտոններից կամ տեղափոխվում են այլ աշխատանքի»: Իսկ թե ովքեր են նշանակվել նրանց փոխարեն՝ չմանրամասնեց:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *