Ադրբեջանի օգտին լրտեսություն կատարած հայերը դատապարտվեցին: Ադրբեջանում պաշտպանական ծախսերի աճի հետ աճում է նաև կորուստների թիվը: ՀԱՊԿ ԳՇ պետերը մի շարք հարցեր են քննարկել: Իրանը Պարսից ծոցի երկրներին կոչ է արել «չենթարկվել ամերիկյան սադրանքին»:
- Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացիները դատապարտվեցին առավելագույնը 10-14 տարվա ազատազրկման:
- «Հայաստանը ռազմական առումով ավելի շատ բան ունի առաջարկելու Ռուսաստանին, քան Ադրբեջանը, ինչի մասին վկայում են նաև վերջին զարգացումները, խոսակցությունները Ադրբեջանի տարածքում գտնվող ու Ռուսաստանի վարձակալությամբ տրվող Գաբալայի ՌԼԿ-ի շուրջ»,- կարծիք է հայտնել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարներին ներկայացրել է արտաքին քաղաքականության համադրման հարցերը, միջազգային կազմակերպություններում ՀԱՊԿ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների համագործակցությունը:
- Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի ու Տաջիկստանի գլխավոր շտաբերի պատվիրակությունները քննարկել են Միավորված շտաբի, Արագ արձագանքման հավաքական ուժերի և Խաղաղապահ հավաքական ուժերի հետագա զարգացումն ու անելիքները:
- Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից մայիսի 3-4-ն անցկացվելիք՝ հակահրթիռային պաշտպանության խնդիրների վերաբերյալ միջազգային խորհրդաժողովին կմասնակցեն 49 երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի, ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի ներկայացուցիչները:
- Մոլոդովայի խորհրդարանը որոշել է գլխավոր դատախազությանը հանձնել ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի բոլոր նյութերը՝ կապված Մոլդովայի կողմից լատվիական ընկերության միջոցով Հայաստանին զենք վաճառելու գործում մի շարք խախտումների հետ:
Միջազգային լուրերը հայկական մամուլում
- «Ադրբեջանում անվտանգության և պաշտպանության բնագավառին հատկացվող ծախսերի աճի հետ աճում է նաև կորուստների թիվը»,- ասել է Ադրբեջանի լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերենլին:
- Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին Պարսից ծոցի արաբական երկրներին կոչ է արել չաջակցել ԱՄՆ-ի հետ համատեղ՝ ՀՀՊ համակարգի ստեղծման առաջարկին և չհավատալ, թե Իրանը լրջորեն սպառնում է Պարսից ծոցի երկրներին:
- Պենտագոնը վստահ է, որ Իրանը շարունակում է զարգացնել իր միջուկային ծրագիրը և յուրաքանչյուր պահի կարող է ստեղծել միջուկային զենք:
- Սիրիան Լիբանանի սահմանի վրա տեղակայել է ռուսական արտադրության SA-17 երկու զենիթահրթիռային համալիր և աշխատանքներ են տարվում երրորդ համալիրի տեղակայման համար:
- Աֆղանստանում ավելի քան 30 տարվա մեջ առաջին անգամ վերսկսվել են երկրի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների ուսումնական թռիչքները:
- ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող «Մեհեն» ականակիր նավի 13 նավաստիներ հեռացվել են նավատորմից թմրամիջոցների օգտագործման պատճառով:
- Հարավային Կորեան հետևել է Հյուսիսային Կորեայի 3-4 սուզանավերի, սակայն Հյուսիսային Կորեայի արևելյան երկու բազաներից դուրս գալուց հետո դրանք անհետացել են տեսադաշտից: