ՌԴ հայազգի քաղաքացու տարօրինակ արկածները Հայաստանում

«Մոսկովսկի Կոմսոմոլեց» թերթը պատմում է Ռուսաստանի քաղաքացի Ռաֆայել Միքայելյանին Հայաստանում ձերբակալելու մասին։ Մեկուկես ամիս առաջ նա ժամանել է Երևան՝ իր պապի թաղմանը մասնակցելու նպատակով։ 28-ամյա Ռաֆայելին օդանավակայանում ձերբակալել են զինծառայությունից խուսափելու մեղադրանքով։ Ըստ թերթի՝ նա մինչ օրս Հայաստանում է՝ չբացակայելու պայմանով։

Razm.info-ի լրագրողը փորձեց պարզել այդ պատմության մանրամասները։ Համացանցում մի փոքր հետազոտությունից հետո կասկածներ առաջացան «Մոսկովսկի Կոմսոմոլեցի» հայտնած որոշ փաստերի վերաբերյալ։

Օրինակ՝ թղթակցի հետ զրույցում Ռաֆայելն ասել է. «Ես ինքս հայերենին չեմ տիրապետում, իսկ ոստիկանները դժվարությամբ էին խոսում ռուսերեն։ Բաժանմունքում մի քանի օր պահելուց հետո ինձ մի կերպ բացատրեցին, որ ձերբակալվել եմ ՀՀ Քր. օր.-ի 374՝ «Ծառայությունից խուսափում» հոդվածով։ Դա այն դեպքում, երբ ողջ գիտակից կյանքս ապրել եմ Բարնաուլում, այնտեղ էլ ավարտել եմ դպրոցը, համալսարանը և ստացել զինգրքույկ»։ Վերջինիս խոսքերով նա Բարնաուլ տեղափոխվել է երկու տարեկանում և Հայաստանում եղել է ընդամենը 3 անգամ՝ 2002թ., 2006թ. և այս տարվա փետրվարին։
Razm.info-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ իրավաբանական վարչությունից Սասուն Սիմոնյանը հայտնեց, որ նշած հոդվածը չի համապատասխանում ՀՀ Քր. օր.-ին։ Խնդիրն այն է, որ 374 հոդվածը ենթադրում է այլ բան՝ «Զենքը, ռազմամթերքը, ռազմական այլ գույքը, ինչպես նաև շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերը կամ առարկաները մեկ ուրիշին հանձնելը», իսկ զինծառայությունից խուսափելը ենթադրում է քր. գործի հարուցում 327-րդ հոդվածով։

Միքայելյանին որոնեցինք սոցցանցերում, որպեսզի փորձենք իրենից պարզել իրողությունը։ Ֆեյսբուքում գտանք նույն անունով և նկարով գրանցված մարդ։ Ի դեպ, իր էջի «Տեղեկություններ» բաժնում նշված է, որ նա 2002թ. ավարտել է Բաքվի համար 9 միջնակարգ դպրոցը, ինչն ակնհայտորեն հակասում է «ողջ գիտակից կյանքը» Բարնաուլում անցկացնելու պնդմանը։

Ավելին, Ֆեյսբուքում իր միակ ընկերն է ոմն Այունա Սալդամաևան։ Սալդամաևան զբաղվում է «ԹիանԴե» կոսմետիկ միջոցների տարածմամբ և իր էջում տեղադրել է մի տեսանյութ, ուր մեզ արդեն ծանոթ Ռաֆայելը պատմում է, որ 2012թ փետրվարին պատրաստվում է Երևանում բացել այդ ընկերության ներկայացուցչությունը, ինչը նույնպես չի համընկնում պապիկի հուղարկավորությանը մասնակցելու պատմության հետ։ Ի դեպ, երեկվա դրությամբ տեսահոլովակը ջնջած էր YouTube-ից, այդ պատճառով այն տեղադրել ենք Razminfo ալիքում.

«Ո՛չ ես, ո՛չ հայրս երբեք հայկական անձնագիր չենք ունեցել և գրանցված չենք եղել այստեղ ու չեմ հասկանում, թե ինչու են ինձ ձերբակալել»,- ասել է Ռաֆայելը՝ հավելելով, որ ազատ է արձակվել 300 հազար դրամ տուգանքի դիմաց, իսկ Ռուսաստանում մնացել է զավակի սպասող կինը։

Ըստ Ռաֆայելի, իրեն զանգելու և փաստաբանից օգտվելու հնարավորություն չեն տվել, իսկ կինը և Երևանում բնակվող հաշմանդամ տատիկը օրեր շարունակ ոչ մի լուր չեն ունեցել իրենից։ Ռաֆայելի ձերբակալության մասին էլ «պատահաբար իմացել են տատիկի հարևանները»։ Պայմանականորեն ազատ արձակվելու համար Միքայելյանը գրավ է դրել ոսկե շղթան, հեռախոսը, նոութբուքը։

Ռաֆայելը նաև բողոքել է, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը երկու շաբաթ հերթ է կանգնել, սակայն այնտեղ իրեն ասել են, որ կատարվածը չի հակասում ՀՀ օրենսդրությանը։

Թերթի համաձայն՝ 2000թ. նա զինվորական հաշվառման է կանգնեցվել Հայաստանում, իսկ 2003թ. նրա հանդեպ հետախուզում է հայտարարվել, սակայն 2006թ. Ռաֆայելը ժամանել է Երևան և չի ձերբակալվել։ Ռաֆայելը թերթին բողոքել է, որ ինքը ձերբակալված է մնացել 5 օր, բայց մեղադրական եզրակացությունում նշել են 4 ժամ։

Մեր խնդրանքով ոստիկանության լրատվության բաժնի աշխատող Արմեն Մալխասյանը որոշ մանրամասներ հայտնեց այդ գործի մասին. «Ռաֆայել Միքայելյանն իսկապես եղել է Մաշտոցի քննչական բաժնում: Քանի որ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված եղել՝ խափանման միջոցը կալանքը պետք է լիներ: Այդ պատճառով, օդանավակայանից նա տարվել է բաժին: Սակայն բաժնում նա պատմել է իր բնակության մասին տվյալներ և խափանման միջոցը փոխվել է՝ նրան վճարի դիմաց՝ ստորագությամբ բաց են թողել: Այժմ Ռաֆայելը պետք է թղթեր ներկայացնի, որ ՀՀ քաղաքացի լինել չէր կարող և որ 2 տարեկանից բնակվել է Բառնաուլում: Դրանից հետո նրա վճարած 300 հազարը կվերադարձվի և նա կազատվի զինծառայության դիմաց վճարվելիք գումարից»: Ինչ վերաբերում է բիզնես նպատակներով Երևան կատարած այցելությանը՝ Արմեն Մալխասյանը նշեց, որ իրենք նման տեղեկություններ չունեն:

Տես նաև. Россиянин уклонился от службы в Армении

4 responses to “ՌԴ հայազգի քաղաքացու տարօրինակ արկածները Հայաստանում

  1. День добрый конечно же гугл переводчик не доконца провильно переводит текст с армянского на русский но обшую сутбь я понял то что газета занимаеться клеветой это 100 % т.к я незнаю где находиться Баку это раз что касаеться всего остального смотрите новости по данной статье. Либо можете связаться со мной мой номер 055208442

  2. Ռաֆայել ագահությամբ նայել իրավիճակն ավելի հեշտ է, քան պահպանել: Իսկ ինչ է իմ գործը. ))) Եվ ավելին չի բռնել պահումը. Սա է իմ գաղափարն է: Մարդը գնում է այլ երկիր, ապա ինչու չի կարող եմ անել այն գովազդի. Կամ կան օրենքներ հակառակը). Just Ռաֆայել, ես հասկացա, որ տեղյակ չէ նման միջոցառումների. Ռաֆայել, դուք եք արել, մի sdaeshsya. Անցկացնել on!

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *