Պարսից ծոցի 6 երկիր և ԱՄՆ-ն ցանկանում են ՀՀՊ միասնական համակարգ ստեղծել

Բահրեյնի ԱԳ նախարար շեյխ Խալիդ Ահմադ ալ-Խալիֆան հայտնել է, որ  ԱՄՆ-ն և Պարսից ծոցի արաբական վեց երկիր պայմանավորվել են միասնական հակահրթռիային պաշտպանության (ՀՀՊ) համակարգ ստեղծելու հարցում:

«ՀՀՊ համակարգը մեր համագործակցության հիմքն է: Մենք ԱՄՆ-ի հետ պայմանավորվել ենք քննարկել համակարգի հետ կապված հարցերը և հունիսին վերջնական որոշում կկայացնենք»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ այդ հարցում ԱՄՆ-ի հետ բանակցում են Սաուդյան Արաբիան, Արաբական միացյալ էմիրությունները, Քաթարը, Օմանը, Բահրեյնը, Քուվեյթը:

Խոսքը տարածաշրջանում ռադարների և տեղեկատվության միասնական ցանց ստեղծելու մասին է: «Պատրիոտ» համակարգերն արդեն տեղակայվել են Սաուդյան Արաբիայում և ԱՄԷ-ում: ՀՀՊ միասնական համակարգի  առաջնային նպատակը կլինի հավանական հարվածից պահպանել նավթավայրերն ու տերմինալները:

«Մենք Իրանից բացի այլ սպառնալիք չունենք և մեր պայմանավորվածությունը Թեհրանին ուղղված հստակ ազդակ կլինի»,- ասել է շեյխը:

Աղբյուր՝ США и 6 стран Персидского залива создадут единую систему ПРО

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *