«Աֆղանստանը Պակիստանին հարվածելու համար թռիչքային հարթակ չի դառնա». Ռասուլ

Աֆղանստանի ԱԳ նախարար Զալմայ Ռասուլը հայտնել է, որ իրենց երկիրը 2014թ. հետո ամերիկյան անօդաչու ինքնաթիռներին՝ հարևան երկրներին հարվածելու համար թռիչքային հարթակ չի ծառայի: Հիշեցնենք, որ 2014թ. հետո ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն ծրագրում են հեռանալ Աֆղանստանից:

ԱՄՆ բանակի անօդաչուները ակտիվ և հաջողված օգտագործում են՝ Աֆղանստանի հարևան Պակիստանում տեղակայված «Թալիբանին» և «Ալ-Քաիդային» հրթիռակոծելու համար: Նման հրթիռակոծությունները սկսվել են 2004թ.-ից և առավելագույն հարվածները հասցվել են 2012թ.-ին:

«2014թ. հետո Աֆղանստանում մնացող ամերիկացի զինծառայողները կզբաղվեն աֆղանական անվտանգության ուժերի ձևավորմամբ և պատրաստմամբ: Այդ ուժերը չեն օգտագործվի Աֆղանստանի հարևան որևէ  երկրի դեմ»,- ասել է ԱԳՆ ղեկավարը:

Աղբյուր՝ После вывода войск США территория Афганистана не будет использоваться для запуска американских беспилотников

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *