Արազի Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի զինվորական դատախազի տեղակալ: Փորձագետներն անդրադարձել են Հայաստանում ռադիոլոկացիան կայան կառուցելու հավանականությանը: Թուրքիայում Իրանի դեսպանը պարզաբանումների համար հրավիրվել է ԱԳՆ:
- Շիրակի մարզի կայազորի զինվորական դատախազ Արազի Հովսեփյանը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով, նշանակվել է Հայաստանի զինվորական դատախազի տեղակալ` ազատվելով իր պաշտոնից:
- Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
- «Հայաստանը Ռուստաստանին իր դաշնակիցն է համարում, դա բերում է ինչ-որ իրավիճակի, որը այդքան էլ Հայաստանի համար ծանր գին չէ, եթե դու ղարաբաղյան հիմնահարցի իրավիճակում ստանում ես ձրի С -300 համակարգեր, ինքնաթիռներ, հրթիռներ, զինամթերք և զենք, որովհետև ցավոք սրտի ոչ մի այլ կառույց մեզ չի կարող դա տրամադրել»,- անդրադառնալով ՆԱՏՕ-ՀԱՊԿ-Հայաստան հարաբերություններին՝ ասել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
- Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կարծում է, որ բանակում մարդու իրավունքների խնդիրները դեռ շարունակում են մնալ չլուծված, քանի որ բանակն իր էությամբ փակ համակարգ է:
- «Մահացության մակարդակի վերաբերյալ ճիշտ չէ զուգահեռներ անցկացնել այլ երկրների հետ, որովհետև այլ է իրավիճակը, պայմաները: Պետք է մեր բանակը մեր բանակի հետ համեմատել՝ տարին տարվա վրա: Անցյալ տարի վիճակագրության համաձայն 35 տոկոսով նվազել է բանկում մահացության թիվն ինչը լավ ցուցանիշ է»,- անդրադառնալով Արթուր Սաքունցի հարցին՝ ասել է ՊՆ կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:
- Այսօր զեկույց է ներկայացվել, որն անդրադառնում է 2011թ. բանակում մարդու իրավունքների վիճակին:
- «ՀՀ ԶՈՒ-ում բացակայում են ներքին բողոքարկման արդյունավետ մեխանիզմներ: Պատշաճ քննություն չի իրականացվում ՀՀ ԶՈՒ-ում մարդու իրավունքների խախտման դեպքերի ուղղությամբ: Զինված ուժերի վերաբերյալ օրենսդրական բազան, հատկապես գերատեսչական նորմատիվ փաստաթղթերը, մատչելի չեն քաղաքացիների համար»,- զեկույց է ներկայացրել Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
- «Ռազմական համագործակցությունն աշխարհի հզորագույն պետության և բանակի հետ կարևոր գործոն է ՀՀ անվտանգության ապահովման և ոլորտի մշտական զարգացման համար»,- անդրադառնալով ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը՝ գրում է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
- «Անգամ եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը Գաբալայի պահպանման հարցում համաձայնության գան, միևնույնն է, եթե ռադիոտեղորոշիչ կայանը կառուցվի Հայաստանում, այն շատ ավելի մեծ կիրառական նշանակություն կունենա, քան Ադրբեջանում տեղակայվածը»,– ասել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
- «Ռուսաստանը կարող է հետաքրքրվել ռուսական ռադիոտեղորոշիչ կայանը (ՌԼԿ) Հայաստանում տեղակայելու մասին առաջարկությամբ»,- հայտարարել է Ռուսաստանի Հանրային-քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը: Նա նաև նշել է, որ ռազմական տեսանկյունից Գաբալայի կայանի շահագործումը անհրաժեշտություն չէ, քանի որ նույն ժամանակահատվածում գործարկվել է Ռուսաստանի Արմավիր քաղաքում կառուցված կայանը, ինչն օբյեկտներն ավելի հստակ բացահայտելու հնարավորություն է տալիս:
Միջազգային լուրերը հայկական մամուլում
- Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ, որպեսզի Ստամբուլի կոնֆերանսի վերաբերյալ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների արած հայտարարությունների առթիվ պարզաբանումներ տա:
- ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը ապրիլի 11-ին կժամանի Թեհրան` Իրանի ղեկավարության հետ քննարկելու հարևան Սիրիայում ճգնաժամի հաղթահարման ուղիները:
- Դամասկոս է ժամանել ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի` Սիրիայի գծով հատուկ բանագնաց Քոֆի Անանի կողմից ուղարկված առաջապահ խումբը:
- Կարմիր խաչի ղեկավարն այցելել է Սիրիայի քաղաքներ:
- ԱՄՆ-ի «Սանդիա» ազգային լաբորատորիայում ժամանակավորապես դադարեցրել են նոր սերնդի անօդաչու թռչող սարքերի թողարկումը, որոնք աշխատում են ատոմային էներգիայով:
- Եգիպտոսի Սինայի թերակղզուց հրթիռ է արձակվել Իսրայելի Էիլաթ քաղաքի ուղղությամբ: Արձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել: