ՀՀ և ՌԴ պատվիրակությունները կքննարկեն տարածքային պաշտպանության հարցեր

ՀՀ Պն մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ապրիլի 4-ից 7-ը Երևանում անցկացվելու են ՀՀ ՊՆ և ՌԴ ՊՆ պատվիրակությունների հերթական շտաբային բանակցությունները: Բանակցությունների ընթացքում քննարկվելու են տեղեկատվական հակազդեցության, տարածքային պաշտպանության, ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ Միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման ղեկավարման կազմակերպման և ռազմավարական ու օպերատիվ պլանավորմանն առնչվող այլ հարցեր:

Տեղեկացվում է նաև, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը 2012թ. ապրիլի 3-ին մեկնել է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանա` ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Նշենք, որ ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեն խորհրդատվական գործառույթներով կոլեգիալ մարմին է, որի անդամներ են ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի գլխավոր/միացյալ շտաբերի պետերը:

Կոմիտեն իրականացնում է նաև Համագործակցության պետությունների զինված ուժերի վիճակի վերլուծություն և առաջարկություններ է ներկայացնում դրանց հետագա կատարելագործման ու զարգացման համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *