Սիրիայի իշխանությունները դուրս են բերում զորքերը քաղաքներից

Սիրիայի իշխանությունները սկսել են դուրս բերել զորքը և զրահամեքենաները   քաղաքներից՝  համաձայնվելով Քոֆի Անանի առաջարկած խաղաղության ծրագրին: Այդ մասին ապրիլի 3-ին տված հարցազրույցում հայտարարել է Սիրայի կառավարության ներկայացուցիչը:
«Քաղաքներում, որտեղ իրավիճակը հանգիստ է, զորքերը  տարվում են դեպի բազաներ, իսկ այնտեղ, որտեղ դեռ լարվածություն կա, հանվում են դեպի արվարձաններ»,- ասել է այդ մասին պետական պաշտոնյան, ով Associated Press-ին տված իր հարցազրույցում նախընտրել է անանուն մնալ:
Սիրիական ընդդիմության ներկայացուցիչն իր հերթին պնդում է, որ Դամասոկսի շրջակայքում զորքը մնացել է իր հին դիրքերում:
AP-ին սքայփի միջոցով հարցազրույց տված ընդդիմության ներկայացուցիչը հայտնել է, որ Դամասկոսի արվաձան Սակբեում զինվորականները դեռ հսկում են հիմնական փողոցները:

Զորքի դուրս բերումը քաղաքներից Քոֆի Անանի խաղաղության ծրագրի կարեւորագույն  կետերից է:
Ծրագրի իրականացումը, որին համաձայնվել են Սիրայի իշխանությունները, պետք է սկսվեր ապրիլի 10-ից ոչ ուշ:
Նշված կետը կատարելուց հետո 2 կողմերը կունենան ուղիղ 48 ժամ կրակը դադարեցնելու համար:Սա կարևոր կետ է երկու կողմերի միջև խաղաղություն հաստատելու համար:
Ի դեպ, արդեն երկրորդ օրն է, ինչ բանակցություններ են վարում Միջազգային Կարմի խաչի և սիրական իշխանությունների միջև, որպեսզի Կարմիր խաչի աշխատակիցներին թույլ տրվի մտնել սիրական որոշ քաղաքներ:
Կարմիր Խաչի նախագահ  Յակոբ Կալենբերգերը հայտարարել է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր տուժել են բախումների արդյունքում, անհապաղ պետք է բժշկական օգնություն ստատան, ինչպես նաև պետք է ապահովվի բոլոր բուժհիմնարկների անվտանգությունը:
Հիշեցնենք,  որ 2011 թվականի մարտ ամսից Սիրիայում սկսվեցին հակակառավարական ելույթները, որի մասնակիցները պահանջում էին նախագահ Բաշալ ալ-Ասադի հրաժարականը, ինչպես նաև երկրում քաղաքական և տնտեսական բարեփոխումներ: Հակակառավարական ելույթնրը հետագայում դարձան լայնածավալ զինված բախումներ ընդդիմական ուժերի  և կառավարական զորքերի միջև:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *