Պատրաստ է Ադրբեջանի Մի-35Մ ուղղաթիռների հերթական խմբաքանակը

Համացանցում տեղադրվել է Դոնի Ռոստովի օդանավակայանում արված ադրբեջանական նոր Մի-35Մ ուղղաթիռի լուսանկարը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանն ընդհանուր առումով գնել է 24 ուղղաթիռ, որոնք սկսել են մատակարարվել նախորդ տարվա դեկտեմբերից։ Այս, հերթական խմբաքանկում ա 4 ուղղաթիռ։

Մի-35Մ ուղղաթիռը հայտնի Մի-24 ուղղաթիռի մոդիֆիկացիաներից է։ Բազային ուղղաթիռի համեմատ նորացվել են ռադիոէլեկտրոնային սարքավորումները, լավացվել է մանևրունակությունը և որոշ չափով նաև ընդլայնվել են ուղղաթիռի կրակային հնարավորությունները։ Բացի այդ Մի-35Մ-ը ստացել է Մի-28-ի ղեկային պտուտակներ, իսկ շասսին թռիչքի ընթացքում չի հեռացվում։

Նշենք նաև, որ 35Մ ինդեքսն իրականում տրվել է գովազդային նպատակներով։ Ուղղաթիռի «ոչ գովազդային» ինդեքսը 24ՎՄ է։

Լուսանկարի հեղինակ` erikrostovspott։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *