Ռուս հրամանատարը յուրացրել է 6.5 մլն դոլար

Ռուսաստանի ՊՆ-ում 190 մլն ռուբլու (շուրջ 6.5 մլն դոլար) գողության փաստ է արձանագրվել, որը պետք է հատկացվեր ռուսական միջուկային զենքի համակարգի զարգացմանը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ-ի՝ Տնտեսական անվտանգության և կոռուպցիային հակազդող գլխավոր վարչության ներկայացուցիչը:  

ՆԳՆ աշխատակիցները պարզել են, որ Կրասնոյարսկի մարզի զորամասի հրամանատարը` մասնավոր ընկերություն հետ պետական պայմանագիր է կնքել, որով պետք է  կառուցվեր ու շահագործվեր փոքրաբազա սեյսմիկ հսկման դիտակետ, ինչպես նաև պետք է շահագործման հանձնվեին էլեկտահաղորդիչ մալուխները: Նման աշխատանքի համար ռազմական գերատեսչությունը ընկերությանն է փոխանցել 260 մլն ռուբլի (շուրջ 8.9 մլն դոլար):

«Ստուգումների արդյունքում պարզ  է դարձել, որ շինարարական աշխատանքները մասամբ են կատարված, իսկ դրանց արժեքը չի գերազանցում 70 մլն ռուբլին: Բոլոր գործարքները կնքվել են զորամասի հրամանատարի և ինժեներատեխնիկական վարչության պետի կողմից»,- հայտնում է ՆԳՆ-ն:

Զորամասի հրամանատարին ներկայացվել է մեղադրանք՝ առանձնապես խոշոր չափերի մեքենայություն և ծառայողական կեղծիք հատկանիշներով: Ինժեներատեխնիկական վարչության պետին առաջադրվել է մեղադրենք՝ առանձնապես խոշոր չափերի մեքենայություն հատկանիշներով:

Աղբյուր՝ В Минобороны РФ выявлен факт хищения 190 млн рублей

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *