Հարավկորեական լրատվամիջոցները հայտնում են, որ հետախուզական արբանյակները ԿԺԴՀ-ում նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ են հայտնաբերել: Այն գտնվում է Պհենյանի հետազոտության և մշակման պետական կենտրոնում: Հարավկորեական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրթիռի երկարությունը հասնում է 40 մետրի:
Այն ունի հզոր շարժիչներ և կարող է մարտագլխիկները տեղափոխել մինչև 10 հազար կմ հեռավորության վրա:
Հիշեցնենք, որ Պհենյանը հայտարարել է ապրիլի առաջին տասնօրյակում արբանյակակիր հրթիռի գործարկման մասին, որը մի շարք երկրներ դիտարկում են որպես բալիստիկ հրթիռի փորձարկում:
Աղբյուր՝ Разведка обнаружила в КНДР новую межконтинентальную ракету