ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել՝ պաշտոնից ազատելով և նշանակելով ուժային կառույցների ղեկավարների: Ըստ այդմ, գնդապետ Արմեն Սահակյանն ազատվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով՝ Լևոն Երանոսյանն ազատվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից և նշանակել կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ:
Մեկ այլ հրամանագրով՝ Գարեգին Գաբրիելյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից:
Pingback: Ձերբակալություններ Ադրբեջանի ԶՈՒ-ում. օրվա ամփոփում | Ռազմ.info