Լեհական զինուժը կհամալրվի ևս 108 ականանետով

Լեհաստանի սպառազինության տեսչությունը 108 միավոր LM-60D Պլուտոն ականանետի մատակարարման պայմանագիր է կնքել տեղական Zaklady Mechaniczne Tarnow ընկերության հետ։ Գործարքի արժեքը գնահատվում է շուրջ 2.6 միլիոն ամերիկյան դոլար, իսկ մատակարարումը պետք է իրականացվի 2014-2017 թվականներին։ Այս մասին հայտնում է Jane’s ռազմական հանդեսը։

LM-60D ականանետը Լեհաստնի Wędrzynie զորավարժարանում կիրառման ժամանակ

LM-60D ականանետը Լեհաստնի Wędrzynie զորավարժարանում կիրառման ժամանակ

LM-60D ականանետերն օգտագործվում են Լեհաստանի զինված ուժերի սպառազինությունում 2002-ից։ Դրանց ընդհանուր թիվը հաշվվում է շուրջ 270 միավոր։ Հարկ է նշել, որ LM-60D-ն LM-60 ականանետի 3 մոդիֆիկացիաներից մեկն է։ Դրանց շարքին են պատկանում նաև թեթևացված LM-60K-ն և հատուկ նշանակության ստարաբաժանումների համար նախատեսված LM-60KC-ն։

Առանձնահատուկ է նաև այն, որ վերոնշյալ բոլոր ականանետերն օգտագործում են միայն 60 մմ-անոց արկեր։ Լեհական Zaklady Mechaniczne Dezamet ընկերությունն իրականացնում է այդ տրամաչափի տարբեր նշանակության արկեր, որոնց թվում՝ բեկորաֆուգասային, ծխաքողարկման, լուսավորող ու ինֆրակարմիր-լուսավորող։

Հավելենք, որ ականանետը արդյունավետ կրակ է վարում 100-ից 2 100 մետր հեռավորության վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *