Ղազախստանում տեղակայված ՌԴ ավիացիոն խումբը Մի-8ՄՏ ուղղաթիռներ է ստացել

Ղազախստանում տեղակայված ռուսաստանյան «Կամբալա» ավիացիոն խումբը համալրվել է 2 միավոր Մի-8ՄՏ ուղղաթիռներով։ Ուղղաթիռներն արդիականացված են և հագեցած օժանդակող լրացուցիչ համակարգերով։

Այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Կամբալան Կարագանդի շրջանում ռազմական առաջին կարգի օդանավակայան է, օգտագործվում է Սարի-Շահան զորավարժարանի տրանսպորտի և կապի ապահովման համար։ Կարող է ընդունել Իլ-76, Ան-22, Տու-154 ինքնաթիռներ, ինչպես նաև ամեն տեսակի ուղղաթիռներ։

Մի-8ՄՏ-ն Մի-8 ուղղաթիռի արդիականացված տարբերական է, որը ստացել է նոր շարժիչ։ Մի-8ՄՏ-ն կարող է օդ բարձրացնել 24 հոգու։

Մի-8-ը խորհրդային բազմանպատակային ուղղաթիռ է։ Նախագծվել է 1960-ական թվականներին, առաջին թռիչքն իրականացրել 1961 թվականին։ Մի-8-ն օգտագործվում է ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքացիական նպատակներով։ Այս ուղղաթիռն աշխարհում ամենաշատ օգտագործվող ուղղաթիռներից է։ Ունի մի շարք արդիականացումներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *