Հայաստանի Էրեբունի օդանավակայանում ռուսաստանյան ռազմաբազայի օդաչուներն ու տեխնիկական մասնագետները զենիթահրթիռային ստորաբաժանման զինծառայողների հետ վարժանքներ են իրականացնում, որի ժամանակ արտակարգ իրավիճակում հայտնված թռչող սարքերի անձնակազմերի որոնման և օգնություն ցուցաբերելու աշխատանքներ են իրականացնում։
Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ վարժանքներին մասնակցում են ՄիԳ-29 կործանիչների անձնակազմի, ինչպես նաև բժշկական և ավիացիոն-ինժեներական ծառայության ավելի քան 150 զինծառայող։
Վարժանքների ընթացքում զինծառայողները փորձարկում են առաջին բուժօգնության տրամադրման, անձնակազմի տարհանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ուժային կառույցներին դեպքերի վերաբերյալ տեղեկատվության ապահովման փոխգործակցությունը։
Հայտնի է նաև, որ ընթացիկ տարվա մայիս ամսվա ընթացքում որոնողափրկարարական և պարաշյուտադեսանտային ծառայության մասնագետների ատեստավորում կանցկացվի։