Չեչնիայում պայթեցրել են ՌԴ ՆԶ հետևակի մարտական մեքենա. կա 4 զոհ

2014-ի ապրիլի 4-ին Չեչնիայի Մարտանովի շրջանում ինժեներական հետախուզական աշխատանքներ իրականացնելու ժամանակ ՌԴ ներքին զորքերի ստորաբաժանումներին պատկանող հետևակի մարտական մեքենան (ՀՄՄ) պայթեցվել է հատուկ պատրաստված ու սքողված պայթուցիկի միջոցով։

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, հղում տալով ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությանը, պայթյունի հետևանքով սպանվել են ՀՄՄ-ի անձնակազմից 4 զինծառայող, վիրավորվել են 7-ը։ Տուժածներին տեղափոխել են Գրոզնիի հոսպիտալ։

Այս պահի դրությամբ նախնական վարկածներ առաջ չեն քաշվել։ Հայտնի է միայն, որ հարուցվել է քրեական գործ «իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ մահափորձ անելու» և «զենքի ապօրինի շրջանառության» հոդվածներով։

Միջադեպի վայրում հետաքննություն է տանում հատուկ կազմված հանձնաժողովը։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *