Դանակահարության միջադեպ ադրբեջանական զինուժում

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Սամեդ Աքբերլին, ինչպես հայտնի դարձավ մարտի 29-ին, դանակահարել է իր ծառայակից Քյանան Մամեդզադեին: Նախնական վարկածով՝ դանակահարության պատճառը զինծառայողների միջև վեճն է:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը: Տուժածին տեղափոխել են հոսպիտալ, ներկա դրությամբ նրա առողջական վիճակը բավարար է:

Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն:

Նշենք, որ սա 2014-ի մարտին ադրբեջանական զինուժի ութերորդ վիրավորն է, յոթերորդ ոչ մարտականը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *