Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկում զինված ուժերի զինծառայող Ռահիդ Սաթար օղլու Ասքերովն ինքն իրեն հրազենային վնասվածք է հասցրել՝ իրեն ամրակցված ինքնաձիգից կրակ բացելով:
Ադրբեջանի պաշտպանության նախարությունը հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ զինծառայողին տեղափոխել են Շամխորի շրջանի հոսպիտալ:
Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ռազմական դատախազությունը հետաքննություն է տանում: Այս պահի դրությամբ պարզ չէ՝ զինծառայողն ինքնասպանության փորձ է արել, թե կատարվածը զենքի հետ անզգույշ վարմունքի հետևանք է:
Նշենք, որ սա 2014-ի մարտ ամսվա կտրվածքով ադրբեջանական զինուժի յոթերորդ վիրավորն է, վեցերորդ ոչ մարտականը: