Սերբ զինվորականները երեքշաբթի երեկոյան տոնել են ՆԱՏՕ-ական F-117 «Ստելս»-ի ոչնչացման 13 տարին, որը մասնակցել է հարավսլավիայի դեմ մարտական գործողություններին: Միջոցառումը կազմակերպվել է Բելգրադի՝ հակաօդային պաշտպանության 250-րդ բրիգադում: Տոնական տորթը կտրել են F-117-ը ոչնչացնող խմբի անդամներից մեկի՝ Սենադ Մումինովիչի կատարած երգի ներքո: Միջոցառմանը մասնակցել է նաև Պաշտպանության նախարար Դրագան Շուտանովացը և ասել. «F-117-ի ոչնչացումը միակ բանն է, ինչը չեմ ցանկանում մոռանալ այն օրերից»:
ՆԱՏՕ-ական F-117 «Ստելս»-ը ոչնչացվել է խորհրդային С-125 «Նեվա» համակարգով՝ 1999թ. մարտի 27-ի երեկոյան՝ Բելգրադից 60 կմ հեռավորության վրա: Մինչ այդ պահը կարծիք կար, թե «անտեսանելի օդաչուները» չեն կարող ոչնչացվել ՀՕՊ-ի կողմից:
Ոչնչացման ժամանակ ամերիկյան ինքնաթիռի օդաչուն՝ Դեյլ Զելկոն հասցրել էր դուրս թռչել և փրկվել: 2011թ. նա այցելել է Սերբիա և հյուրընկալվել իր ինքնաթիռին հարվածող խմբի հրամանատար Զոլտ Դանիին: Ոչնչացված ինքնաթիռի որոշ կտորներ պահվում են տեղի թանագարում, որը հասանելի է ցանկացած այցելուի համար:
ՆԱՏՕ-ի ռազմական օպերացիան նախկին խորհրդային հարավսլավական հանրապետության դեմ սկսվել է 1999թ. մարտի 24-ին և տևել 78 օր: Այդ թվականներին երկրում բախումներ էին լինում հարավսլավական բանակի և տեղացի ալբանացիների միջև, ովքեր անկախության էին ձգտում:
ՆԱՏՕ-ական գործողության ժամանակ, տարբեր աղբյուրների հավատսմամբ, զոհվել է 1200-ից 2500 մարդ, որնցից 89-ը երեխաներ էին: Ավելի քան 12500 մարդ վիրավորվել է: Պաշտոնական տվյալներով ՆԱՏՕ-ի մարտական կորուսները սահմանափակվել են երկու ինքնաթիռով, չհաշված անօդաչու ինքնաթիռները:
Աղբյուր՝ Сербские военные отметили годовщину уничтожения американского F-117