Ռուսական կողմը հայտարարել է, որ պետք է թույլ չտալ, որ ՆԱՏՕ-ի աֆղանստանյան զենքը հայտնվի Վրաստանում, իսկ աբխազական կողմին անհանգստացնում են վրացական սահմանին զինվորականների կուտակումները: Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է ՀՀՊ համակարգեր ձևավորել Ասիայում և Մերձավոր Արևելքում: Ըստ որոշ տեղեկությւնների՝ Սիրիայում ընդդիմությունն իր շարքերում ներգրավում է անչափահասների:
- Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի՝ այլ երկրների հետ ռազմական համագործակցության հեռանկարներին:
- «Ունենալ հոգևոր արժեքներով դաստիարակված երիտասարդություն կնշանակի ունենալ անվտանգության երաշխիքներ»,- հանդիպելով «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակից գիտության ու մշակույթի գործիչների հետ՝ ասել է Սեյրան Օհանյանը:
- Սեուլում տեղի ունեցող միջուկային անվտանգության գագաթաժողովի կուլիսներում Իսրայելի գաղտնի ծառայությունների գծով նախարար Դան Մերիդորը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման ժամանակ իսրայելցի նախարարն արտահայտվել է Իրանի դեմ պատժամիջոցների խստացման օգտին:
- «Վերջին տարիներին, ավելի ստույգ 2007-ից հետո Ադրբեջանի ԶՈՒ-ում սպա դառնալ ցանկանողների թիվը գնալով նվազում է: Բացի այդ, չի կատարվում նաեւ Գլխավոր ռազմական դպրոցների ընդունելության ծրագիրը, իսկ դա խոսում է ոչ թե բանակի հզորացման, այլ հակառակ գործընթացի մասին»,- գրում է ադրբեջանցի վերլուծաբան Ասիֆ Գուլիեւը:
- Աբխազիայի ԱԳ փոխնախարար Իրաքլի Խինտբան հայտնել է, որ Վրաստանի կողմից «Աբխազիայի հետ սահմանին ապօրինի զինված կազմավորումները սպառնում են աշխարհին ու տարածաշրջանային կայունությանը»:
- Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան երկուշաբթի ասել է, որ ԱՄՆ-ը, բացի Եվրոպայից, ցանկանում է հակահրթիռային պաշտպանության համակարգեր ձևավորել նաև Ասիայում և Մերձավոր Արևելքում: Նման մտադրությունը կարող է վատացնել ԱՄՆ հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ:
- Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, թե Ռուսաստանը Ադրբեջանին համարում է տարածաշրջանում ռազմավարական գործընկեր:
- ՄԱԿ-ի ստացած տեղեկությունների համաձայն՝ Սիրիայի Ազատ բանակը, որը պայքարում է Սիրիայի գործող ռեժիմի դեմ, իր շարքերում ներգրավում է անչափահասների:
- Սիրիայի իշխանությունները համաձայնել են ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի պլանի հետ` ուղղված երկրում ճգնաժամի հաղթահարմանը: Այն բաղկացած է 6 կետից, որից առաջինը բոլոր կողմերից զինված բռնության դադարեցումն է` ՄԱԿ-ի հսկողության ներքո, սկսած երկրի խոշոր քաղաքներից երկրի բանակի ստորաբաժանումների դուրս բերումից:
- Ասադին հավատարիմ զորքերի մոտ 35 զինվոր մեքենաներով հատել են հարևան երկրի սահմանը և քանդում են այն շինությունները, որտեղ ըստ տեղեկությունների գտնվում են սիրիացի ապստամբները:
- Երկուշաբթի ուշ երեկոյան դեպի Իրան ուղևորվող ամերիկյան ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը` «Էնըրփրայզ» ատոմային ավիակրի գլխավորությամբ, մտել է Միջերկրական ծով:
- Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ PKK-ի ղեկավարությունը Նովրուզի տոնակատարություններին մասնակցած քրդերի կողմից PKK-ին տված աջակցությունը բավարար է համարում եւ պատրաստվում է ռազմական լայն գործողությունների։ Milliyet-ը մեջբերում է PKK-ի ռազմական թևի առաջնորդներից Նուրեդին Սոֆիի օրեր առաջ արած հայտարարությունը, թե հերթն իրենցն է եւ հաղթանակից բացի այլ բան չի մնում։
- Ռուսական կողմը սկզբունքորեն կարևոր է համարում, որպեսզի Աֆղանստանում վրացի խաղաղապահների կողմից օգտագործվող սպառազինությունները չհայտնվեն Վրաստանում: Վաշինգթոնին Մոսկվայի մտահոգությունն է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
- ԱՄՆ-ը պատրաստվում է անօդաչու սարքեր բաց թողնել Ավստրալիայից: Զինվորականների գնահատականներով, այնտեղի բազան հարմար կլինի Հարավչինական ծովը վերահսկելու համար:
- Defense-aerospace-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ենթաքարտուղարությունը ներկայացրել է ռազմավարական հնգամյա պլանը,որը պետք է ավելի բարձր մակարդակի հասցնի երկրի ռազմական արդյունաբերությունը:
- Կոլումբիական կառավարական բանակը մի շարք զանգվածային գրոհների ընթացքում ոչնչացրել է ձախ ծայրահեղական` Կոլումբիայի Հեղափոխական զինված ուժերի` ՖԱՐԿ-ի 32 գրոհայինի: