Հաքերները կոտրել են ամերիկյան զինվորականների ծանոթությունների կայքը

LulzSecurity կամ  LulzSec խմբի հաքերները կոտրել են ամերիկյան militarysingles.com կայքը, որը նախատեսված էր  զինվորականների ծանոթությունների համար: Հաքերների խումբը «Թվիթթերում» հայտարարել է, որ կոտրել է ավելի քան 170.000 զինվորականների հաշիվներ, ովքեր օգտվել են այդ կայքից: Նրանք վստահեցնում են, թե կարողացել են ձեռք բերել գաղտնաբառերը, հասցեները և կայքի օգտատերերի այլ անձնական տվյալները:

Որպես ասվածի ապացույց, հաքերները բոլոր տվյալները տեղադրել են բաց հասանելիությամբ կայքերից մեկում:  LulzSec հաքերների խումբը հայտնի է այն բանով, նախկինում կոտրել է ԿՀՎ-ի, ԱՄն Սենատի կայքերը, արգելափակել է՝ խաղ արտադրող, ինչպես նաև Sony և Nintendo ընկերությունների կայքերը: Այս տարվա մարտի սկզբին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի ծառայությունները ձերբակալել են խմբի հինգ ակտիվիստի:

Աղբյուր՝ Группа хакеров LulzSec взломала сайт знакомств для военнослужащих США

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *