Երեկ՝ մարտի 27-ի երեկոյան ժամերին ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, մասնավորապես՝ ՀՀ Տավուշի մարզի սահմանի մի քանի տեղամասերում։
Ինչպես հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, հայկական կողմը պատասխան կրակ է բացել՝ լռեցնելով հակառակորդին։ Զոհեր և վիրավորներ չունենք։
Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվակայքերի վկայությամբ՝ Ադրբեջանի՝ ՀՀ Տավուշի մարզին սահմանակից Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի մարտական դիրքերում մարտի 27-ին ադրբեջանական կողմի վարկածով «հայկական գնդակից» հրազենային վնասվածք է ստացել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներից մեկը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը միջադեպը չի մեկնաբանել։