Թուրքիան մասնակցելու է խոշոր ծովային զորավարժությանը

Թուրքիան ևս մասնակցելու է Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ անցկացվող Joint Warrior ծովային զորավարժությանը։ Ռազմածովային ուժերի վարժանքներին մասնակցելու են նաև Միացյալ Նահանգները, Գերմանիան, Բելգիան, Դանիան, Ֆրանսիան, Նիդերլանդները, Նորվեգիան, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները։

Երկու տարին մեկ անգամ կազմակերպվող զորավարժությունն այս տարի անցկացվելու է մարտի 29-ից ապրիլի 10-ն Ատլանտյան օվկիանոսում և Հյուսիսային ծովում։ Նախատեսված են վարժանքներ ոչ միայն ծովում, այլ նաև ցամաքում, ինչպես նաև ավիացիայի մասնակցությամբ։

Թուրքիան զորավարժությանը ներկայանալու է ռազմածովային ուժերի TCG Gaziantep (Գազիանթեփ) ֆրեգատով։

Զորավարժությունից հետո թուրքական ռազմանավն այցելելու է Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Լեհաստանի նավահանգիստներ, որտեղ նախատեսված են մասնակցություն տարբեր միջոցառումների, ինչպես նաև պաշտոնական հանդիպումներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *