Քաթարը 220 մլն դոլարի պարեկային կատերներ է պատվիրել թուրքական ընկերությանը

Թուրքական Արես նավաշինարանը պայմանագիր է կնքել Քաթարի առափնյա անվտանգության ծառայության հետ, որով էլ 17 միավոր պարեկային կատեր է մատակարարելու արաբական կողմին։

Պայմանագրի արժեքը, որը կնքվել է Դոհայի DIMDEX 2014 ռազմական ցուցահանդեսի ժամանակ, կազմել է 220 մլն ամերիկյան դոլար, որի դիմաց Քաթարը ստանալու է 2 միավոր Ares 150 Hercules, 10 միավոր Ares 110 Hercules և 5 միավոր Ares 75 Hercules պարեկային կատերներ։ Նախատեսվում է, որ կատերները պետք է Քաթարին հանձնվեն 2016-ից 2018 թվականները, տեղեկացնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։

Քաթարը պարեկային կատերները գնում է 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ, որն անցկացվելու է արաբական այդ երկրում։ Այսկերպ քաթարցիները փորձում են բարձրացնել մրցաշարի անվտանգության մակարդակը։

Նշենք, որ Ares 150 Hercules, Ares 110 Hercules և Ares 75 Hercules կատերների հիմնական տարբերությունը չափերն են։ Ares 150 Hercules-ն ունի 46 մետր, Ares 110 Hercules Ares-ը 33 մետր, Ares 75 Hercules-ը 23 մետր երկարություն։ Կատերներն արտադրվում են Ares ընկերության՝ Անթալիայում գտնվող նավաշինարանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *