«Գարնանային տարափ – 2014» (Весенний ливень – 2014) զորավարժությունը Ուկրաինայի զինված ուժերն իրականացնելու է Ռուսաստանի հետ սահմանակից Խարկովի մարզի 4 շրջաններում։ Զորավարժությունն անցկացվելու է մարտ ու ապրիլ ամիսների ընքացքում, ինչի մասին հայտնում է Խարկովի մարզի պաշտոնական կայքը։
Զորավարժության ընթացքում նախատեսված է զինված ուժերի ստորաբաժանումներ, ինչպես նաև ռազմական տեխնիկա տեղափոխել ու որոշ ժամանակ տեղակայել մարզում։
Ենթադրվում է, որ այս զորավարժությունը կապված է Ռուսաստանի՝ Ուկրաինայի սահմանին զինված ուժերի ստորաբաժանումներ ու ռազմական տեխնիկա տեղակայելու հետ։
Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական հարաբերությունները սրվել են Ուկրաինայում կայացած հեղափոխությունից՝ Մայդանից հետո, որից հետո Ղրիմը հանրաքվեի արդյունքում դուրս եկավ Ուկրաինայի կազմից ու մտավ Ռուսաստանի կազմի մեջ։