Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ընդունելություն

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ընդունելություն, որի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ ստորև.

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը գրավել է առաջին հորիզոնական

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սանը «Պատանի հայրենասերներ» 12-րդ միջազգային մրցույթ-հավաքին, որտեղ գրավեցին առաջին հորիզոնականը

Վարժարանը ռազմամարզական թեքումով հանրակրթական հաստատություն է, որն իրականացնում է ավագ դպրոցի (10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ) պետական հանրակրթական ծրագրեր: Ռազմամարզական վարժարանում տարվում է արական սեռի պատանիների ուսուցում: Ուսուցման լեզուն հայերեն է: Ուսուցման ժամկետը՝ երեք տարի, որը բաշխվում է շարունակական երեք կուրսի վրա (1-ին կուրս-10-րդ դասարան, 2-րդ կուրս-11-րդ դասարան, 3-րդ կուրս-12-րդ դասարան): Ուսուցումն անվճար է: Ռազմամարզական վարժարան ընդունվելու համար կարող են դիմել հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանն ավարտած ՀՀ քաղաքացիները:

Ռազմամարզական վարժարան ընդունվել ցանկացող պատանիների ծնողները (նրանց փոխարինող անձինք) ընդունելության տարվա մարտի 31-ից մինչև հուլիսի 25-ը ռազմամարզական վարժարանի պետի անունով ներկայացնում են դիմում, որին կցվում է վարժարանի պետի անունով պատանու դիմումը (ռազմամարզական վարժարանում սովորելու, այն ավարտելուց հետո ռազմաուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու և ՀՀ զինված ուժերի սպա դառնալու ցանկության մասին):

Ընդունելության քննություններ

Ընդունելությունը կատարվում է յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ից 15-ը` հիմնական կրթության 9-րդ դասարանի ծրագրի ծավալով:
Քննությունները հանձնելուց առաջ թեկնածուներն անցնում են ամբողջական բժշկական հետազոտություն:
Ընդունելության քննություններն անցկացվում են մրցութային կարգով հետևյալ առարկաներից.
” ֆիզիկական պատրաստություն`ձգումներ ձողափայտից, 100 մետր և 1000 մետր վազք,
” հայոց լեզու` թելադրություն,
” մաթեմատիկա` գրավոր:

Անհրաժեշտ փաստաթղթեր.

1.Դիմում
2.Բժշկական փաստաթղթեր
ա/ մեզի և արյան անալիզներն առանձին (կնքված), MRP անալիզ (կնքված)
բ/ սրտի ԷԿԳ (ժապավենը և պատասխանը, կնքված)
գ/ տեղեկանք հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից (կնքված)
դ/ սոնոգրաֆիա (կնքված)
ե/ ձև 63 և 26 (կնքված)
զ/ արյան կարգը
3. Ինքնակենսագրություն (դիմորդի ձեռագրով)
4. Բնութագիր` հաստատված դասղեկի և դպրոցի տնօրենի ստորագրություններով և կնքված
5. 9-ամյա կրթության վկայականը և պատճենը
6. Ծննդյան վկայականը և պատճենը
7. Տեղեկանք բնակավայրից, որտեղ նշված լինեն հասցեն և ընտանիքի կազմը
8. Տեղեկանք ծնողների աշխատանքի վայրից, ծնողների (խնամակալի) անձնագրերի պատճեները
9. Սոցիալական քարտի պատճենը
10. 3×4 չափսի 4 լուսանկար (առանց գլխարկի)
11. Թղթապանակ և ծրար
12. Դիպլոմների և պատվոգրերի պատճեններ, տեղեկանքներ, այլ փաստաթղթեր ծնողի և երեխայի կարգավիճակի մասին (ծնողազուրկ, հաշմանդամ, սոցիալապես անապահով, պատերազմի մասնակից)
Հասցե՝ Հալաբյան 44
Էլ. հասցեն՝ [email protected]
Հեռ.՝ /010/ 35 39 15, 34 48 44, 34 56 36

9 responses to “Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ընդունելություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *