Թուրքիայում ձերբակալել են ահաբեկչության համար կասկածվող Ադրբեջանի քաղաքացիների

Թուրքիայի Նիդղե շրջանում ոստիկանների և զինծառայողների վրա զինված հարձակման հետաքննության շրջանակներում նախօրեին թուրք իրավապահները ձերբակալել են 3 հոգու, որոնցից երկուսն Ադրբեջանի քաղաքացիներ են։

Կասկածյալներին ձերբակալել են Ստամբուլում, որից հետո տեղափոխել են Նիղդե նահանգ, տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։ Աղբյուրը, սակայն, չի նշում ձերբակալվածների անուններն ու որևէ այլ տվյալ։

Նշենք, որ մարտի 20-ի ցերեկային ժամերին ստուգման ժամանակ ոստիկանների կանգնեցրած միկրոավտոբուսից 3 անձինք ինքնաձիգերով կրակ են բացել ոստիկանների և ժանդարմների վրա։

Կրակահերթերի հետևանքով Թուրքիայի ԶՈւ ժանդարմերիայի 1 զինծառայող, ոստիկանության 1 աշխատակից և 1 վարորդ էր սպանվել, ևս 7 զինծառայող վիրավորվել էր։

Հարձակումից հետո զինված անձինք իրենց ավտոմեքենայով փախուստի են դիմել։ Թուրք իրավապահների հատուկ գործողության արդյունքում հարձակում գործած 3 անձանցից 2-ը ձերբակալվել են։ Երրորդին ձերբակալել են ավելի ուշ։

Պարզվել է, որ հարձակումից հետո ձերբակալվածները Ալբանիայի և Կոսովոյի քաղաքացիներից են։ Նրանցից երկուսը 18 տարեկան են և Ալբանիայից են, իսկ երրորդը՝ Կոսովոյի 23-ամյա բնակիչ է։ Թուրքական «Ջիհան» գործակալության տվյալներով՝ ձերբակալվածները կապեր ունեն «ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման հետ։

Հետաքննությունը դեռ շարունակվում է, հարձակումը Թուրքիայում որակվել է որպես ահաբեկչություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *