Հրազդանի զինվորական կոմիսարիատի 4-րդ բաժանմունքի պետին ձերբակալել են

Մարտի 25-ին կաշառք ստանալու պահին ՀՀ ՊՆ ՌՈ հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցները ձերբակալվել են Հրազդանի զինվորական կոմիսարիատի 4-րդ բաժանմունքի պետ Սերգեյ Վարդանի Սարգսյանին։

Ռազմինֆոն մանրամասները ճշտելու նպատակով կապվեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ։ Վերջինս նշեց, որ գործի հանգամանքների վերաբերյալ պարզաբանումների կներկայացնի քննչական ծառայությունը։

ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը Ռազմինֆոյի հետ զրույցում հավաստիացրեց, որ այս պահի դրությամբ մանրամասներ հայտնել չի կարող։

Հիշեցնենք, որ մարտի 19-ին 3900 ԱՄՆ դոլար գումար կաշառք ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել էր Նոր Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Ռուբենի Զախարյանը, նաև նույն զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի կցագրման գծով տեսուչ, ավագ ենթասպա Տիգրան Սասունիկի Հովհաննիսյանը:

Նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *