MQ-9 Reaper-ը հրթիռային արձակմամբ փորձարկում է իրականացվել

Հրթիռներ արտադրող եվրոպական առաջատար MBDA ընկերությունն անցկացրել է MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքի հատուկ փորձարկումներ, որոնց ընթացքում նշանառության երկռեժիմ՝ ռադիոտեղորոշման ու լազերային համակարգով Brimstone հրթիռներ են արձակվել։

MQ-9 Reaper ամերիկյան ԱԹՍ

MQ-9 Reaper ամերիկյան ԱԹՍ

Ինչպես հաղորդում է ռազմական defence24.pl կայքը, հետազոտություններն ու փորձարկումներն ընթացել են 2013-ի դեկտեմբերից մինչև 2014-ի հունվարը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության, ամերիկյան BIG SAFARI անօդաչու սարքերի ու սպառազինության կենտրոնի, MBDA և General Atomics Aeronautical Systems ընկերությունների համագործակցության շրջանակներում։

Փորձարկումներն իրականացվել են Կալիֆորնիայի Չայնա-Լեյք զորավարժարանում։ Արձակված հրթիռը հաջողությամբ խոցել է հեռակառավարմամբ 140 կմ/ժ արագությամբ ուղղորդվող ավտոմեքենան, դա իրականացրել է դիպուկ ու հնարավորինս նվազագույն վնասներով շրջակայքի համար։ Վերջին գործոնները կարևոր են, քանի որ Brimstone հրթիռների առանձնահատկությունը, ըստ ստեղծողների, քաղաքացիական բնակչությամբ վայրերում արդյունավետ ու քիչ վնասներ հարուցող օգտագործումն է։
Այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։

Հավելենք, որ MQ-9 Reaper-ը հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարք է, որն արտադրվում է General Atomics Aeronautical Systems ընկերության կողմից հիմնականում ԱՄՆ ՌՕՈւ, ԱՄՆ ՌԾՈւ, Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ համար։

Առաջին թռիչքը կատարել է դեռևս 2001-ի փետրվարին։ Զանգվածային շահագործումը մեկնարկել է 2007-ից։ MQ-9 Reaper-ի երկարությունը 11 մ է, զանգվածը՝ 2.2 տոննա, թևի բացվածքը՝ 20 մ, առավելագույն արագությունը 400 կմ/ժ է, կրեյսերային արագությունը՝ 160 կմ/ժ, թռիչքի առավելագույն ժամաքանակը՝ 24 ժամ, թռիչքի հեռավորությունը՝ 5920 կմ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *