Իրակլի Ալասանիան եռօրյա պաշտոնական այցով Իսպանիայում է

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան եռօրյա պաշտոնական այցով Իսպանիայում է։ Այցի ընթացքում նախատեսված է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպում։

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա

Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ սա Իրակլի Ալասանիայի առաջին պաշտոնական այցն է Իսպանիա։
Կողմերը քննարկելու են երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև Իրակլի Ալասանիան իսպանացի իր կոլեգա Պեդրո Մորենո Էուլատեին ներկայացնելու է Վրաստանի զինված ուժերում արված բարեփոխումները։
Այցի շրջանակներում Վրաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը կայցելի մի շարք վայրեր, այդ թվում՝ Իսպանիայի զինուժի ավիակայաններ։
Նշենք, որ հանդիպումների թվում ծրագրված է նաև Իսպանիայի արտաքին կապերի հարցերով պետքարտուղար Գոնսալո Դե Բենիտոյի հետ հանդիպում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *