Արդիականացված 4 հրթիռային կատեր համալրել է Ֆինլանդիայի ռազմածովային ուժերը

Ֆինլանդական Patria ընկերությունն ավարտել է այդ երկրի ռազմածովային ուժերին պատկանող Rauma դասի թվով 4 հրթիռային կատերների արդիականացումը։ Կատարված աշխատանքների որակը ստուգելու նպատակով դրանք դեռևս 2013-ի վերջին հանձնել էին փորձնական շահագործման։ Այս մասին հաղորդում է Jane’s ռազմական հանդեսը։

 

Rauma դասի կատեր. Ֆինլանդիայի ՌՕՈւ

Rauma դասի կատեր. Ֆինլանդիայի ՌՕՈւ

Rauma դասի կատեր. Ֆինլանդիայի ՌՕՈւ

Հրթիռային կատերների փորձարկման ընթացքում արդիականացված համակարգերի աշխատանքում որևէ խափանում չի նկատվել և 2014-ի մարտի 17-ին դրանք արդեն հանդիսավոր կերպով հիմնական շահագործման են հանձնել Ֆինլանդիայի ռազմածովային ուժերին։

Նշենք, որ արդիականացման են ենթարկվել հրթիռային կատերների դիտորդական համակարգերը, էլեկտրոնային սարքավորումներն ու պաշտպանական համակարգի բաղկացուցիչները։ Արդիականացումից բացի, կատերների վրա տեղադրվել են նաև լրացուցիչ սարքավորումներ, որոնց թվում մարտական կառավարման նոր համակարգ, սոնար և ռադիոտեղորոշման ավելի կատարելագործված կայան։

Rauma (Ռաումա) դասի կատերները Ֆինլանդիայի ռազմածովային ուժերի սպառազինությունում են 1990-ականներից։ Դրանց ջրատարողությունը 248 տոննա է։ Կատերներն ունակ են զարգացնել մինչև 60 կմ/ժ արագություն։ Սպառազինությունում ունեն գնդացիրներ, հրանոթներ, ծով-մակերևույթ դասի, ինչպես նաև հականավային հրթիռներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *