ԱՄՆ-ն սպառազինության հերթական խմբաքանակն է մատակարարել Իրաքին

ԱՄՆ-ն Իրաքին է մատակարարել սպառազինության հերթական խմբաքանակը, որում եղել են օդ-մակերևույթ դասի AGM-114 Hellfire կառավարվող հրթիռներ, M4 հրացաններ և մեծ քանակությամբ զինամթերք։ Այս մասին հաղորդում է Jane’s ռազմական հանդեսը՝ հղում անելով Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ամերիկյան դեսպանության իր աղբյուրներին։

ԱՄՆ ԶՈւ զինծառայողները Hellfire հրթիռները AH-64 Apache ուղղաթիռի վրա տեղադրելիս

ԱՄՆ ԶՈւ զինծառայողները Hellfire հրթիռները AH-64 Apache ուղղաթիռի վրա տեղադրելիս

Նույն աղբյուրի վկայմամբ 2014-ի հունվարի կեսերին Իրաքն ԱՄՆ-ից ստացել է մի քանի հազար գնդացիր, դիպուկահար հրացան, M4 և M16 հրացաններ ու դրանց համար նախատեսված մի քանի միլիոն փամփուշտ։

Նշենք, որ ԱՄՆ-ն Իրաքին ամենամեծ ծավալի սպառազինություն մատակարարող երկիրն է։ 2014-ի դրությամբ կողմերի միջև կնքված է սպառազինության վաճառքի ընդհանուր առմամբ 12 միլիարդ դոլարի հասնող պայմանագրեր։ Այդ սպառազինության թվում են AH-64D Apache հարվածային ուղղաթիռներ, ամերիկյան հանրահայտ M1 Abrams տանկեր, M113 զրահափոխադրիչներ և մեծ ծավալի զինամթերք։

Հավելենք նաև, որ դեռևս 2013-ի դեկտեմբերին հայտնի դարձավ ԱՄՆ-ի՝ Իրաքին մատակարարած AGM-114 Hellfire-ների 75 հրթիռանոց խմբաքանակի մասին։ Հենց այդ ժամանակ էլ նշվում էր, որ այս հրթիռների հերթական խմբաքանակի մատակարարումն ակնկալվում է 2014-ի մարտ ամսին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *